Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է սերբերի հետ ընկերական հանդիպման մասին։
«Լավ մրցակիցներն են, հրաշալի փորձություն է մեզ համար։ Սերբիայի հավաքականը բարձր մակարդակ է, սպասում ենք հիանալի հանդիպումներ։
Հավաքական հրավիրվելուց առաջ ոչ մեկի հետ անձամբ չեմ զրուցել։ Տեսա ինձ հայտացուցակում և ուրախացա։ Նաև գոլ խփեցի հավաքականին միանալուց առաջ»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РИА Новости»-ն։
Ռուսաստան - Սերբիա հանդիպումը կկայանա մարտի 21-ին Մոսկվայում։ Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ է հրավիրվել Ռուսաստանի հավաքական, որի կազմում անցկացրել է 7 հանդիպում։


