Logo

Արսեն Զախարյանը կրկին վնասվածք է ստացել

14:34 / 21.01.2025Ֆուտբոլ
null

Արսեն Զախարյանը կոճի վնասվածք է ստացել, ВсеПроСпорт-ի հետ զրույցում հայտնել է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ղեկավար Յոն Անդեր Մունդուատեն: 

«Զախարյանը ցավեր ունի կոճի հատվածում: Դեռ պարզ չէ՝ նա կմասնակցի՞ «Լացիոյի» դեմ հանդիպմանը, թե՞ ոչ»,- ասել է Մունդուատեն: 

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել:

Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը: Կիսապաշտպանը բասկյան թիմում բոլոր մրցաշարերում 40 խաղում խփել է 1 գոլ ու կատարել է 2 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա