Ռուսաստանի ազգային հավաքականի ու «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կվիրահատվի, հայտնում է Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբի կայքը:
Զախարյանն աջ ոտքի վնասվածք է ստացել հուլիսի 17-ի մարզմանը: Առաջիկա օրերին նա կվիրահատվի Բարսելոնայում:
Արսեն Զախարյանն օրեր առաջ բաց էր թողել ճապոնական «Գամբա Օսակայի» դեմ խաղը: «Ռեալ Սոսյեդադը» հաղթել էր 1-0 հաշվով:
21-ամյա ֆուտբոլիստը բասկյան ակումբի խաղացող է 2023 թվականի օգոստոսից: Թիմի կազմում 40 խաղում նա խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:


