«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ կլինի «Մալյորկայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը: Այս մասին նախախաղային ասուլիսին տեղեկացրել է բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը:
«Զախարյանի հետ ամեն ինչ կարգին է։ Նա երեկ և այսօր մարզվել է, պատրաստ է խաղալ վաղը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Ռուսաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել Լա լիգայի նախորդ երկու տուրերի հանդիպումները: Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 24 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Մալյորկա» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը տեղի կունենա փետրվարի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:


