Logo

Արսեն Զախարյանը՝ «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ

00:39 / 20.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» պաշտոնապես հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի մասին:

Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 6 տարով: Սան Սեբաստիանը ներկայացնող թիմում Զախարյանը կխաղա 12 համարի խաղաշապիկով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի արժեքը կկազմի 12 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Զախարյանը «Դինամոյի» սան է, 2021 թվականից էր խաղում ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ