Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական խաղադաշտում 4-3 հաշվով առավելության է հասել «Կրասնոդարի» նկատմամբ։
Դինամոյականների հաղթական գոլն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին տուգանային հարվածով խփել է Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։
«Կրասնոդարի» մեկնարկային կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 84-րդ րոպեին։ Օգոստոսի 9-ին Հարությունյանը նշում էր ծննդյան 19-րդ տարեդարձը։
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղը բաց է թողել որակազրկման պատճառով։


