Logo

«Արսենալը» կամային հաղթանակ կորզեց ու կրկին գլխավորեց աղյուսակը (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
22:52 / 27.08.2022• Վիդեո
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» «Էմիրեյթսում» ընդունեց «Ֆուլհեմին» ու կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:

«Ֆուլհեմի» կազմում խաղի հաշիվը 56-րդ րոպեին բացեց սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, իսկ Միկել Արտետայի գլխավորած թիմից գոլ խփեցին նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորն ու բրազիլացի պաշտպան Գաբրիելը։ 

«Արսենալը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում և 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է, «Ֆուլհեմը» 5 միավորով 11-րդն է: Հաջորդ տուրում «Զինագործներն» օգոստոսի 31-ին կընդունեն «Ասթոն Վիլային», «Ֆուլհեմն» օգոստոսի 30-ին տնային խաղում ուժերը կչափի «Բրայթոնի» հետ:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր

«Արսենալ» - «Ֆուլհեմ»՝ 2-1 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 64, Գաբրիել, 86 - Ալեքսանդր Միտրովիչ, 56

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ