Logo

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:32 / 09.08.2022• ՍՊՈՐՏ
Սանդրո Տոնալի

Իտալական «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 

Calciomercato-ն տեղեկացնում է, որ Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը հանդիպել է Իտալիայի չեմպիոնի ներկայացուցիչներին, քննարկվել է իտալացի ֆուտբոլիստի հավանական տրանսֆերը։

«Միլանը» հասկացրել է, որ Տոնալին չի վաճառվում, սակայն «Արսենալը» մտադիր չէ դադարեցնել իտալացուն ձեռք բերելու փորձերը։ Լոնդոնցիները վստահ են, որ 55 միլիոն եվրոյի առաջարկը կարող է ստիպել «Միլանի» ղեկավարությանը փոխել կարծիքը:

Տոնալին «Միլանի» կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրած 45 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ