Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մայլս Լյուիս-Սքելին Անգլիայի ազգային հավաքականի կազմում նորամուտի խաղում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, հաղորդում է Opta-ն:
Լյուիս-Սքելին Ալբանիայի հավաքականի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման փուլի մեկնարկային տուրի խաղում անգլիացիների կազմում իր նորամուտը նշեց 18 տարեկան 176 օրականում և 20-րդ րոպեին գոլ խփեց: նախորդ ռեկորդը պատկանում էր հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որը 18 տարեկան 209 օրական էր, երբ Ավստրալիայի դեմ 2016 թվականին կայացած խաղում իր նորամուտն էր նշել Անգլիայի հավաքականում և գոլ խփել:
Անգլիայի հավաքականն այս պահի դրությամբ 1-0 հաշվով հաղթում է Ալբանիային: Խաղը հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
18 - Aged 18 years and 176 days, Myles Lewis-Skelly is the youngest player in history to score on his senior England debut, surpassing Marcus Rashford's record of 18 years and 209 days v Australia in May 2016. Rise. pic.twitter.com/wG4M3XLoDV
— OptaJoe (@OptaJoe) March 21, 2025


