Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալը» 10-րդ տուրում հյուրընկալվեց «Բարնլիին» և հաղթեց 2-0 հաշվով: Լոնդոնյան թիմից գոլ խփեցին Դեկլան Ռայսն ու Վիկտոր Դյոկերեշը:
Զուգահեռ ընթացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նոթինգհեմ Ֆորեսթը» գրանցեցին 2-2 հաշիվը: Հյուրերից գոլ խփեցին Կազեմիրոն ու Ամադ Դիալոն:
Միկել Արտետայի թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակից հետո 25 միավորով մնում է առաջին տեղում, 7 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Բորնմութին»: «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով 5-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Բարնլի» - «Արսենալ»` 0-2
Վիկտոր Դյոկերեշ, 14, Դեկլան Ռայս, 35
«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2-2
Մորգան Գիբս-Ուայթ, 48, Նիկոլո Սավոնա, 50 - Կազեմիրո, 34, Ամադ Դիալո, 81
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


