Logo

«Արսենալի» արտագնա հաղթանակը

01:39 / 22.08.2023Ֆուտբոլ
Արսենալ-Քրիսթալ Փելաս

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Հյուրերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

67-րդ րոպեից «Արսենալը» 10 ֆուտբոլիստով էր խաղում ճապոնացի պաշտպան Տեկեհիրո Տոմիյասուի հեռացման պատճառով։

Հիշեցնենք, որ «Արսենալը» և «Քրիսթալ Փելասը» հաղթանակով էին սկսել Անգլիայի առաջնությունը։

Անգլիայի առաջնություն, 2-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Արսենալ»՝ 0-1

Մարտին Էդեգոր, 53 (11մ)

Հեռացում՝ Տեկեհիրո Տոմիյասու, 67 («Արսենալ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ