Logo

«Արսենալի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:29 / 29.07.2022• ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալի» գանացի կիսապաշտպան Թոմաս Պարտին մեղադրվում է բռնաբարության մեջ, հայտնում է Pulse Nigeria-ն։

Նրա նախկին ընկերուհին սոցցանցերում գրառում է կատարել՝ մանրամասն անդրադառնալով միջադեպին։

Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսին։ Պարտին կնոջը 200 հազար ֆունտ ստեռլինգ է վճարել լռության համար, այդ պատճառով էլ միջադեպի հետևանքով մեծ աղմուկ չի բարձրացել։ Ֆուտբոլիստի նախկին ընկերուհու խոսքով՝ այս գրառմամբ նա արդարություն է փնտրում, քանի որ ոստիկանությունն իրեն չի աջակցել։

Ակումբը դեռ լուռ է։ Սա առաջին անգամը չէ, որ Պարտիին նման մեղադրանք է առաջադրվում։ Մեկ այլ կին, որի հետ նախկինում հանդիպել է ֆուտբոլիստը, նույնպես նրան բռնաբարության մեղադրանք էր առաջադրել։ Այդ ժամանակ գանացին ստիպված դադար էր վերցրել մարզական կարիերայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ