Logo

«Արսենալի» ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է

22:36 / 21.03.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» ճապոնացի պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Տոմիյասուն մարտի 21-ին Լոնդոնում վիրահատության է ենթարկվել: Ճապոնիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի (1-1, 11մ՝ 3-5) մեկնարկում և փոխարինվել:

Ընթացիկ մրցաշրջանում Տոմիյասուն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարի կազմում մասնակցել է 32 հանդիպման, կատարել երկու գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա