
տուր
01 Հունվար 1970 - 13:03
- - 

«Արսենալի» ֆուտբոլիստները չեն համաձայնել աշխատավարձի նվազեցման կորոնավիրուսի համաճարակի օրերին, տեղեկացնում է Mirror-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների մեծ մասը սկսել է հակաճգնաժամային միջոցառումների ձեռնարկումը առաջնության դադարեցման պատճառով։ Մարզիչների, ֆուտբոլիստների ու ակումբի աշխատակիցների աշխատավարձը կրճատվում է։ Իր հերթին, «Արսենալի» ղեկավարությունը առաջարկել է խաղացողներին հրաժարարվել 7,5%-ից մինչև 12,5% աշխատվարձից, եթե ակումբը չորակավորվի Եվրոպա լիգայի համար։ Եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ֆուտբոլիստներին ամբողջությամբ կփոխհատուցվի իրենց կորուստները։
Խաղացողները իրենց մերժումը պատճառաբանել են նրանով, որ եվրագավաթներում չհայտնվելու պատճառով նրանք առանց այդ էլ վնասներ կկրեն, քանի որ չեն ստանա բոնուսներ։

