Իթան Նվաներին կշարունակի ելույթներն «Արսենալում», տեղեկացնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
18-ամյա ֆուտբոլիստի ու «Զինագործների» միջև կնքված պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
«Կարծում եմ՝ համապատասխանում եմ Պրեմիեր լիգայի պահանջներին։ Վերջին տարիներին ուժեղացել եմ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես։ Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին», - ասել է անգլիացին։
Նվաներին նախորդ մրցաշրջանում 37 խաղում խփել է 9 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում։
The future’s bright ✍️ pic.twitter.com/c22SpXEomW
— Arsenal (@Arsenal) August 8, 2025


