Logo

«Արսենալի» ֆուտբոլիստը շուտով նոր ակումբ կունենա

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.08.2021ՍՊՈՐՏ
bukayosakaseadkolasinac120220b - «Արսենալի» ֆուտբոլիստը շուտով նոր ակումբ կունենա

«Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Թուրքիայում:

28-ամյա բոսնիացին մոտ է «Ֆեներբախչե» տեղափոխվելուն: Այդ մասին հաղորդում է մեկնաբան Յագիզ Սաբունգուկլուն:

Ստամբուլյան ակումբը համապատասխան բանակցություններ է վարում: «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն ակումբի խնդրանքով կապ է հաստատել Կոլաշինացի հետ հավանական տրանսֆերի կապակցությամբ․ Օզիլն «Արսենալում» եղել է նրա խաղընկերը:

Կոլաշինացը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Շալկեում»: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ կլրանա 2022 թվականի հունիսին:

Անգլիայի հավաքականի դարպասապահը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ