Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։
«Զինագործների» գոլերը խփեցին Միկել Մերինոն ու Բուկայո Սական։
«Ասթոն Վիլան» մրցակցի դաշտում 4-3 հաշվով գերկամային հաղթանակի հասավ «Բրայթոնի» դեմ խաղում։ Հյուրերը պարտվում էին երկու գնդակի տարբերությամբ, բայց քամբեք արեցին` տանելով տպավորիչ հաղթանակ։
«Արսենալը» 33 միավորով առաջին տեղում է, «Ասթոն Վիլան»` 27 միավորով երրորդ, «Բրայթոնը»` 22 միավորով 7-րդ, իսկ «Բրենթֆորդը»` 19 միավորով 13-րդ։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Արսենալ» - «Բրենթֆորդ»` 2-0
Միկել Մերինո, 11, Բուկայո Սակա, 90+1
«Բրայթոն» - «Ասթոն Վիլա»` 3-4
Յան Պոլ վան Հեկե, 9, 83, Պո Տոռես, 29 (ինքնագոլ) - Օլի Ուոթքինս, 37, 45+7, Ամադու Օնանա, 60, Դոնիել Մալեն, 78
«Բարնլի» - «Քրիստալ Փելաս»` 0-1
Դանիել Մունյոս, 44
«Վուլվերհեմփթոն» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»` 0-1
Իգոր Ժեզուս, 72


