Logo

«Արսենալի» լեգենդ. «Դաջվածք կանեմ «Տոտենհեմի» պատվին, եթե հաղթի «Մանչեսթեր Սիթիին»»

17:15 / 13.05.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը հայտարարել է, որ «Տոտենհեմի» պատվին դաջվածք կանի, եթե հյուսիսլոնդոնյան ակումբն անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում հաղթի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

««Արսենալը», ամենայն հավանականությամբ, մրցաշրջանը կավարտի երկրորդ տեղում։ Պետք չէ ակնկալել, որ «Տոտենհեմը» կհաղթի «Մանչեսթեր Սիթիին» կամ ոչ-ոքի կխաղա։ Դաջվածք կանեմ «Տոտենհեմի» պատվին, եթե հաղթի «Մանչեսթեր Սիթիին»։ Կանեմ այնտեղ, որտեղ ոչ ոք չի կարող տեսնել»,- Goal.com-ի հետ զրույցում ասել է «Արսենալի» անվանի ֆուտբոլիստը, որն այժմ ֆուտբոլային փորձագետի աշխատանք է կատարում բրիտանական հեռուստաընկերությունում։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Արսենալը» 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Միկել Արտետայի թիմը մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիից» առաջ է 1 միավորով, սակայն, մրցակցի համեմատ, մեկ հանդիպում ավելի է անցկացրել։ «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»  հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա