Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսին, հաղորդում է Football Insider-ը:
«Արսենալի» նոր սպորտային տնօրեն Անդրեա Բերտան դեռևս Մադրիդի «Աթլետիկոյում» աշխատելու տարիներից հիացած է 27-ամյա արգենտինացի հարձակվողի խաղով և կփորձի այս ամռանն իրականացնել նրա տրանսֆերը:
Անգլիական ակումբն արդեն ուսումնասիրում է բանակցություններ սկսելու հնարավորությունը:
Ընթացիկ մրցաշրջանում ԱԱ-2022-ի հաղթողը մասնակցել է 37 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Նրա ու «Ինտերի» պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը, Transfermarkt-ն արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո: