Logo

«Արսենալի» թռիչքը Ֆրանսիա հետաձգվել է

10:10 / 03.10.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» այսօր երեկոյան կհյուրընկալվի ֆրանսիական «Լանսին»։

Անգլիական լրատվականները հայտնում են, որ «զինագործների» թռիչքը հետաձգվել է 5 ժամով։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Միկել Արտետայի թիմը Ֆրանսիայում վայրէջք է կատարել նախատեսվածից շատ ավելի ուշ։

Ուշ հասնելու պատճառով չի կայացել նաև «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի և ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի նախախաղային ասուլիսը։ Առաջին տուրում Արտետայի տղաները 4-0 հաշվով առավելության էին հասել հոլանդական ՊՍՎ-ի նկատմամբ, իսկ «Լանսը» 1-1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել իսպանական «Սևիլիայի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ