Վինայ Վենկատեշը «Տոտենհեմի» նոր գլխավոր գործադիր տնօրենն է, տեղեկացնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
Վենկատեշը 2020 թվականից մինչև 2024-ը նույն պաշտոնն էր զբաղեցնում հյուսիսլոնդոնյան մյուս ակումբում՝ «Արսենալում»: Հնդիկ մասնագետը «Տոտենհեմում» կսկսի աշխատել մրցաշրջանի ավարտից հետո:
«Շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ «Տոտենհեմում»: Սա Դենիել Լևիի հետ աշխատելու բացառիկ հնարավորություն էր, որից չէի կարող հրաժարվել»,- ասել է Վենկատեշը:


