Լոնդոնի «Արսենալը» հայտարարել է թիմի մի քանի ֆուտբոլիստների հեռանալու մասին:
Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ Ժորժինյոն, Կիրան Թիրնին, Ռահիմ Ստեռլինգն ու Նետոն հեռանում են ակումբից: Նրանց պայմանագրի ժամկետն ավարտվել է, ակումբը չի առաջարկել նոր պայմանագրեր:
Տղամարդկանց, կանանց, ինչպես նաև երիտասարդական թիմերից ընդհանուր հեռացել են 20 ֆուտբոլիստներ:
«Արսենալը» նաև հայտարարել է, որ Թոմաս Փարթիի հետ շարունակում է բանակցել նոր պայմանագրի շուրջ: