Logo

«Արսենալն» առանցքային ֆուտբոլիստի հետ կկնքի նոր պայմանագիր

13:42 / 03.03.2023ՍՊՈՐՏ
Բուկայո Սակա

Լոնդոնի «Արսենալը» մոտ է անգլիացի եզրային հարձակվող Բուկայո Սակայի հետ նոր պայմանագիր կնքելուն: Այդ մասին սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը բանակցությունների հաջող եզրափակիչ փուլ են անցկացրել և շուտով նոր պայմանագիր կստորագրեն։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Անգլիացի 21-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականի հուլիսից է խաղում «Արսենալում»։ Նրա գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի առաջատարի կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ