Logo

«Արսենալն» արձան է կանգնեցրել ի պատիվ Վենգերի

20:32 / 28.07.2023• Ֆուտբոլ
null

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալն» արձան է կանգնեցրել ի պատիվ թիմի լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի:

««Արսենալն» ուրախ է տեղեկացնել, որ «Էմիրեյթս» ստադիոնի առջև արձան է կանգնեցվել ի պատիվ մեր թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի, որն իրոք ահռելի ներդրում է ունեցել մեր ֆուտբոլային ակումբի զարմացման գործում»,- ասվում է լոնդոնյան ակումբի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 73-ամյա ֆրանսիացի մասնագետը «Արսենալը» գլխավորել է 1996 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսը: Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը հաղթել էր Անգլիայի առաջնությունը (2003/04)` մնալով անպարտելի: 

Վենգերն «Արսենալի» հետ նաև 7-ական անգամ նվաճել է Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ