«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» համաձայնության են եկել ուկրաինացի եզրային պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի տրանսֆերի շուրջ, հայտնում է բրիտանական Goal պարբերականը:
«Զինագործները» 25-ամյա ուկրաինացու տեղափոխության համար Անգլիայի չեմպիոնին կվճարեն մոտ 35 միլիոն եվրո։ Այժմ լոնդոնյան ակումբը Զինչենկոյի հետ բանակցում է անձնական պայմանագրի կետերի շուրջ:
Ալեքսանդր Զինչենկոն 2016 թվականի ամռանն է 2 միլիոն եվրոյով ռուսական «Ուֆայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում անցկացրած 127 խաղում դարձել է 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Ուկրաինայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:


