Լոնդոնի «Արսենալն» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Վիլիամ Սալիբան կշարունակեն գործակցությունը:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ շուտով կողմերը կկնքեն նոր պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆրանսիացին լոնդոնյան գրանդի գույները պաշտպանում է 2019 թվականից:
Նախորդ մրցաշրջանում Վիլիամ Սալիբան «Արսենալի» կազմում անցկացրել էր 33 խաղ՝ դառնալով 3 գոլի և 1 ասիստի հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո:


