Logo

«Արսենալն» ու Մարտինելին նոր պայմանագիր են կնքել

15:02 / 03.02.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Արսենալը» նոր պայմանագիր է ստորագրել բրազիլացի եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելիի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Համաձայնագրի ժամկետի ավարտից հետո կողմերը կարող են այն երկարաձգել ևս մեկ տարով:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականի հուլիսիn բրազիլական «Իտուանոյից» է տեղափոխվել  անգլիական ակումբ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ