Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան ակումբներ «Արսենալն» ու «Տոտենհեմը», հայտնում է Bild-ը:
Բրանդտի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023/24 թվականը, և անգլիական ակումբները հույս ունեն, որ ամռանը ստիպված չեն լինի շատ գումար վճարել տրանսֆերի համար:
«Ես, իհարկե, տեղյակ եմ պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակից, սակայն մենք դրական ենք տրամադրված և չենք հուզվում»,- հայտարարել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:


