Logo

«Արսենալն» ուշադրությունը սևեռել է «Սևիլիայի» կիսապաշտպանի վրա

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 19.02.2019ՍՊՈՐՏ
unai emery arsenal 2018 19 qnbsipsasov31p38xtl31vyab - «Արսենալն» ուշադրությունը սևեռել է «Սևիլիայի» կիսապաշտպանի վրա
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:01

-

-

«Սևիլիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել «Արսենալի» կազմը, տեղեկացնում է Mirror-ը: Պարբերականի տեղեկություններով, խաղացողի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ում գլխավորությամբ ֆուտբոլիստը հանդես է եկել «Վալենսիայում» և  «Սևիլիայում»: Ամռանը կիսապաշտպանը կդառնա 31 տարեկան: Ենթադրվում է, որ գործարքի արժեքը կկազմի 19 միլիոն եվրո:

«Զինագործները» մտադիր են ձեռք բերել նաև ձախ պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի: Եթե Դենիս Սուարեսը գոհացնի ակումբի ղեկավարությանը, ապա «Արսենալը» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գնելու համար «Բարսելոնային» կվճարի 20 միլիոն եվրո:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26 տուրից հետո «Արսենալը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ վաստակած 50 միավորով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ