Logo

«Արսենալը» 122 տարվա ռեկորդ է կրկնել

14:19 / 05.11.2025Ֆուտբոլ
null

«Արսենալը» շարունակում է տպավորիչ հաղթարշավն Անգլիայի Պրեմիեր լիգայում ու Չեմպիոնների լիգայում:

Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Զինագործները» Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Սլավիային» պարտության մատնելու արդյունքում «չոր» հաշվով անընդմեջ հաղթանակների քանակը հասցրին 8-ի՝ կրկնելով 1903 թվականին գրանցված ռեկորդը: 

«Նման բան շատ վաղուց չէր եղել, ինչը ցույց է տալիս՝ որքան բարդ է հասնել այս նվաճմանը: Բայց ամենաուրախացնողը ոչ թե ռեկորդն է, այլ ֆուտբոլիստների մտածելակերպն ու հաղթողի հոգեբանությունը: Եթե տիտղոսներ նվաճենք, նմանատիպ ռեկորդներն ավելի մեծ իմաստ կունենան»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան:

Չեմպիոնների լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ