Logo

«Արսենալը» 3 միավոր տարավ Լիվերպուլից

21:25 / 17.09.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լիվերպուլի «Էվերթոնի» նկատմամբ։

Լոնդոնյան ակումբի հաղթական գոլը 69-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը, որն առաջին խաղակեսում փոխարինել էր վնասվածք ստացած Գաբրիել Մարտինելիին։

Այս հաղթանակից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը վաստակեց 13 միավոր ու հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Տոտենհեմին» ու «Լիվերպուլին»։ «Էվերթոնը» 1 միավորով 18-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Էվերթոն» - «Արսենալ»՝ 0-1

Լեանդրո Տրոսարդ, 69

«Բորնմութ» - «Չելսի»՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ