Logo

«Արսենալը» 30 մլն եվրո կառաջարկի «Ռեալի» կիսապաշտպանի համար

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 16.08.2021ՍՊՈՐՏ
33424126 8754661 Odegaard revealed he initially found it difficult alongside Toni m 1 1600676696757 - «Արսենալը» 30 մլն եվրո կառաջարկի «Ռեալի» կիսապաշտպանի համար

«Արսենալը» բանակցում է «Ռեալի» հետ կիսապաշտպան Մարտին Էդեգորի տեղափոխության շուրջ:

«Սերուցքայինները» ցանկանում են վաճառել ֆուտբոլիստին, բայց պահպանել հետադարձ հետգնման իրավունքը։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է 50 մլն եվրո ստանալ 22-ամյա նորվեգացու համար:

«Արսենալը» Էդեգորի տրանսֆերի համար պատրաստ է առաջարկել 30 մլն եվրո, հաղորդում Է ABC-ն ։ «Զինագործները» դիտարկում են նաև ֆուտբոլիստի վարձակալության հնարավորությունը։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ մասը Էդեգորը վարձավճարով անցկացրել է հենց լոնդոնյան ակումբում։ Պրեմիեր լիգայի 14 խաղերում նա դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ