Logo

«Արսենալը» 5 գոլ խփեց լոնդոնյան դերբիում

23:25 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»:

Լոնդոնյան դերբիում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը: Մեկական գոլ էլ խփեցին բրազիլացի վինգեր Գաբրիել Մարտինելին, գերմաննացի հարձակվող Կայ Հավերցը և անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը:

Միկել Արտետայի գլխավորած թիմը 33 միավորով բարձրացավ երրորդ տեղ, երեք միավոր է զիջում առաջատար «Լիվերպուլին», որը երկու խաղ քիչ է անցկացրել: «Քրիսթալ Փելասը» 16 միավորով 15-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Արսենալ»` 1-5 (տեսանյութ)

Իսմաիլա Սար, 11 - Գաբրիել Ժեզուս, 6, 14, Կայ Հավերց, 38, Գաբրիել Մարտինելի, 60, Դեկլան Ռայս, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա