«Բրայթոնի» կոլումբացի պաշտպան Մոյսես Կայսեդոն կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Զինագործները» 70 միլիոն եվրոյի առաջարկ են կատարել, սակայն «Բրայթոնը» պահանջում է 90 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» ու «Լիվերպուլը»:
Ընթացիկ մրցաշրջանում Կայսեդոն «Բրայթոնի» կազմում մասնակցել է 21 խաղի, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 38 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» 19 տուրերից հետո 50 միավորով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և հաջորդ տուրում կմրցի «Էվերթոնի» հետ:


