Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է երկարաձգել թիմի նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի հետ պայմանագիրը, հայտնում է լրագրող Սայմոն Կոլինգսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնան»:
Էդեգորի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 80 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: