Logo

«Արսենալը» դրամատիկ հաղթանակ կորզեց «Նյուքասլից»

21:41 / 28.09.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արսենալը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։

«Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում կայացած խաղում տանտերերից 34-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի նորեկ Նիկ Վոլթեմադեն։

«Զինագործներից» 84-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Միկել Մերինոն, իսկ հաղթական գնդակն ավելացված 6-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, խփեց Գաբրիելը։

Լոնդոնյան գրանդը 13 միավորով վերադարձավ երկրորդ տեղ, «Նյուքասլը» 6 միավորով 15-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Նյուքասլ» - «Արսենալ»` 1-2

Նիկ Վոլթեմադե, 34 - Միկել Մերինո, 84, Գաբրիել, 90+6

Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ