Logo

«Արսենալը» ձեռք է բերել Իսպանիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերային իրավունքը

19:23 / 04.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Արսենալը» «Բրենթֆորդից» ձեռք է բերել Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Ռայայի տրանսֆերային իրավունքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արսենալը» 28-ամյա Ռայայի տրանսֆերի համար անգլիական ակումբին վճարել է 31,90 միլիոն եվրո: Ստորագրվել է երկարաժամկետ պայմանագիր: 

Ռայան նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Արսենալում», մասնակցել 41 հանդիպման, 20 խաղում անառիկ պահել դարպասը, 16-ը՝ Պրեմիեր լիգայում: Իսպանացին ճանաչվել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն դարպասապահ՝ ստանալով «Ոսկե ձեռնոց» մրցանակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ