Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» լոնդոնյան դերբիում 1-0 հաշվով հաղթեց «Չելիին»։
Հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոն։
«Զինագործները» 58 միավորով երկրորդ տեղում են և առաջատար «Լիվերպուլից» հետ են 12 միավորով։ «Չելսին» չորրորդն է և ունի 49 միավոր։
Լոնդոնյան մեկ այլ դերբիում «Տոտենհեմը» մրցակցի դաշտում 0-2 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին»։
«Ֆուլհեմը» 45 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, իսկ «Տոտենհեմը» 34 միավորով 13-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր
«Արսենալ» - «Չելսի»` 1-0 (տեսանյութ)
Միկել Մերինո, 20
«Ֆուլհեմ» - «Տոտենհեմ»` 2-0 (տեսանյութ)
Ռոդրիգո Մունիս, 78, Ռայան Սեսենյոն, 88


