Logo

«Արսենալը» կարող է հրաժարվել իր ռմբարկուի ծառայություններից

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 14.08.2021ՍՊՈՐՏ
2020 02 23T170902Z 72974374 RC2H6F94UKZQ RTRMADP 3 SOCCER ENGLAND ARS EVE REPORT - «Արսենալը» կարող է հրաժարվել իր ռմբարկուի ծառայություններից

«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է այս ամառ լքել լոնդոնյան ակումբը՝ հաղորդում է The Times-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» պատրաստ են 32-ամյա գաբոնցի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով առաջարկներ լսել։ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դժգոհ է նրա արդյունավետությունից, իսկ ակումբը ցանկանում է թոթափել աշխատավարձերի բեռը։

Հիշեցնենք՝ Օբամեյանգը 2018 թվականին «Բորուսիայից» է տեղափոխվել «Արսենալ»։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Անգլիայի առաջնության 29 խաղի՝ դառնալով 9 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ