«Արսենալը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Տակեհիրո Տոմիյասուի հետ, հաստատում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ցավոք, նախորդ երկու մրցաշրջաններում վնասվածքները սահմանափակել են Տոմիի ժամանակը խաղադաշտում, և նախորդ մրցաշրջանում պաշտպանն ընդամենը մեկ անգամ է փոխարինման դուրս եկել։ Հետևաբար, փոխադարձ համաձայնությամբ խզվել է Տոմիի հետ պայմանագիրը, որպեսզի նա կարողանա նոր գլուխ սկսել իր կարիերայում»,- նշված է հայտարարության մեջ։
26-ամյա պաշտպանը, որն «Արսենալի» կազմը համալրել էր 2021 թվականին «Բոլոնիայից», թիմի մարզաշապիկով անցկացրել է 84 հանդիպում:
Տոմիյասուն 2018 թվականից Ճապոնիայի հավաքականի անդամ է, ազգային թիմում անցկացրել է 42 խաղ: