
տուր
01 Հունվար 1970 - 13:04
- - 

«Արսենալը» պատրաստվում է «Էմիրեյթս» ստադիոնի հարևանությամբ կանգնեցնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի արձանը: Քանդակը պատրաստված կլինի բրոնզից: Այս մասին հաղորդում է The Athletic-ը:
Ֆրանսիացի մասնագետը լոնդոնյան թիմը մարզել է 22 տարի: «Արսենալը» նրա ղեկավարությամբ 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 7 անգամ՝ երկրի գավաթակիր: Վենգերը հայտնի է նաև երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու փայլուն ունակությամբ, հենց նրա օրոք են այդպիսի մի շարք խաղացողներ ահռելի աճ գրանցել ու հասել բարձր մակարդակի:
Վենգերի պատվին կարող է անվանվել նաև ստադիոնի տրիբունաներից մեկը:
21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները #2. Ֆերգյուսոն vs Վենգեր

