Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվեց «Էվերթոնին» և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 27-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Վիկտոր Դյոկերեշը:
Միկել Արտետայի գլխավորած թիմը 39 միավորով վերադարձավ առաջին տեղ` 2 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից», որը քիչ առաջ 3-0 հաշվով հաղթել էր «Վեսթ Հեմին» և գլխավորել աղյուսակը: «Էվերթոնը» 24 միավորով 10-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Էվերթոն» - «Արսենալ»` 0-1
Վիկտոր Դյոկերեշ, 27 (11մ)
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


