Մադրիդի «Ռեալի» թուրք վինգեր Արդա Գյուլերը հնարավոր է լքի ակումբը, հայտնում է Defensa Central-ը:
19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
Գյուլերը դժգոհ է իր կարգավիճակից և դիտարկում է «Արքայական ակումբից» հեռանալու տարբերակը:
Հիշեցնենք, որ Արդա Գյուլերն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել է 1 գոլի և 3 ասիստի հեղինակ:


