Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի մարզաշապիկը:
Խաղաշապիկի վրա տեղ է գտել Victoria Concordia Crescit (հաղթանակը ծնվում է ներդաշնակությունից) կարգախոսը, որն առաջին անգամ հայտնվել էր 1949/50 մրցաշրջանում:
Գոթական շրիֆտով A տառը դարձել է ակումբի ինքնությունը: Այն կիրառվել էր նաև 1990/91 մրցաշրջանում, երբ «Արսենալը» խաղում էր լեգենդար «Հայբերի» ստադիոնում:
one badge. all in.❤️
— adidas Football (@adidasfootball) May 15, 2025
introducing the new Arsenal 25/26 home kit. available now.👉👉 https://t.co/pmeUUbpOBb pic.twitter.com/B1MD3bAWy2


