«Արսենալի» տրանսֆերային թիրախում է հայտնվել «Բայերի» պաշտպան Էդմոնդ Տապսոբան:
Լրագրող Ջանլուիջի Լոնգարիի հաղորդմամբ՝ գերմանական ակումբը 60 մլն եվրո է պահանջում գործարքի կայացման համար: Կողմերի միջև բանակցություններն սկսվելու են առաջիկա օրերի ընթացքում:
23-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Տապսոբան լևերկուզենյան թիմի կազմը համալրել է 2020 թվականի ձմռանը՝ տեղափոխվելով պորտուգալական «Վիտորիա Գիմարաշեյից»:


