Logo

«Արսենալը» նոր պայմանագիր կնքեց Ուիլյամ Սալիբայի հետ

18:31 / 07.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» կշարունակի ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ համագործակցությունը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստը կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն ֆունտ ստերլինգ:

2022/23 մրցաշրջանում Սալիբան անգլիական ակումբի կազմում մասնակցել է 33 խաղի, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ