Լոնդոնի «Արսենալը» Սինգապուրում ընթացող նախամրցաշրջանային հավաքի ընթացքում ընկերական խաղ անցկացրեց «Նյուքասլի» հետ և հաղթեց 3-2 հաշվով:
Հաղթական գոլը 84-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը: «Նյուքասլի» առաջին գոլը խփել է թիմի նորեկ, շվեդ վինգեր Էնթոնի Էլանգան:
Ընկերական խաղ
«Արսենալ» (Անգլիա) - «Նյուքասլ» (Անգլիա)` 3-2 (տեսանյութ)
Միկել Մերինո, 33, Ալեքս Մըրֆի, 35 (ինքնագոլ), Մարտին Էդեգոր, 84 (11մ) - Էնթոնի Էլանգա, 6, Ջեյքոբ Մըրֆի, 58


