Logo

«Արսենալը» պատմության մեջ 5-րդ անգամ է Սուրբ Ծնունդից առաջ գլխավորում ԱՊԼ աղյուսակը

12:59 / 21.12.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալը» պատմության մեջ 5-րդ անգամ է Սուրբ Ծնունդից առաջ գլխավորում Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, հաղորդում է Opta-ն:

Նախկինում դա տեղի էր ունեցել 2002/03, 2007/08, 2022/23 և 2023/24 մրցաշրջաններում։ Սակայն նախորդ չորս դեպքերից ոչ մեկում «Զինագործներին» չի հաջողվել պահպանել առաջին տեղը և նվաճել տիտղոսը։

Հիշեցնենք, որ 17-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել էր «Էվերթոնին»: Միկել Արտետայի գլխավորած թիմը 39 միավորով վերադարձել է առաջին տեղ` 2 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից»:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ