Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում 6-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» և պատմական ցուցանիշ գրանցեց:
Squawka Football-ը հայտնում է, որ «Զինագործները» ներքին առաջնությունում տարել են ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակը:
Մինչև այս լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայում ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակը գրանցել էր 1999թ.՝ «Միդլսբրոյին» հաղթելով 6-1 հաշվով: Նույն հաշվով «Արսենալը» 2008/09 մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել էր «Էվերթոնին»:
Բոլոր մրցաշարերը ներառյալ «Արսենալը» պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է Գավաթակիրների գավաթի խաղարկության 1993/94 մրցաշրջանում՝ բելգիական «Ստանդարտի» դեմ խաղում (7-0):


