Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Դեկլան Ռայսը։
«Զինագործները» միավորների քանակը հասցրին 71-ի և երկրորդ տեղում են։ Միկել Արտետայի գլխավորած թիմը նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ «Նյուքասլը» 66 միավորով երրորդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր
«Արսենալ» - «Նյուքասլ»` 1-0 (տեսանյութ)
Դեկլան Ռայս, 55
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։